ARMENIAN COLORS QUARTET

հուլիս 10

Մուտք՝
20:00

Սկիզբ՝
20:30
Armenian Colors քառյակը հիմնադրել է ճանաչված հայ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը։ Քառյակը միավորում է ջազի իմպրովիզացիոն ոգին հայկականմեղեդիների ու ազգային հնչողության հետ։ Նրա կատարումներում նոր ջազային շունչ են ստանում հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները և վառ են հնչում հեղինակային գործերը։

Քառյակի կազմում են Ավագ Մարգարյանը (ժողովրդական գործիքներ), Կարեն Քոչարյանը (հարվածային գործիքներ), Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) և Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ)։ Armenian Colors-ը հիմնադրվել է 2021 թվականին և, այդ ժամանակից ի վեր, ներկայացել է միջազգային հեղինակավոր բեմերում՝ Գերմանիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, ինչպես նաև Քաթարում վերջերս անցկացված Եվրոպական ջազփառատոնում։

Armenian Colors-ի յուրաքանչյուր համերգ հանդիսատեսի հետ անկրկնելի երաժշտական երկխոսություն է՝ իմպրովիզացիա, որ ծնվում է բեմում հենց այդ պահին։ Քառյակն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի բացօթյա հարթակում՝ համագործակցելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների հետ և ստեղծելով յուրահատուկ միջավայր, ուր կհանդիպեն ջազը և թատրոնը։

Tilda Publishing
Լուսանկարներ
Տոմսը ներառում է
Գինը՝ 9800 ֏ / 23 € / 2300 ₽
  • գինու գավաթ
    Welcome drink from the bar
  • հյուրասիրություն
    Light food for each guest