Մեկնարկ ենք տալիս համերգների ու նոր նախաձեռնությունների մի ամբողջ շարքի՝ համաշխարհային և հայ ճանաչված ջազ երաժիշտների մասնակցությամբ։ Ամեն անգամ նոր և հետաքրքիր վայրում։

Մեր պատմությունը սկսվեց դեռևս 2011 թվականին, երբ ԷՍՍԵ-ն բացեց իր դռները Մոսկվայի սրտում՝ որպես ջազ ակումբ։ Տասը տարի անց ԷՍՍԵ-ն արդեն Դոնի Ռոստովում էր։ Տարիների ընթացքում մեր ակումբները դարձել են տասնյակ երաժիշտների և նրանց հավատարիմ ունկնդիրների համար իսկական տուն։

Սակայն ԷՍՍԵ-ն վաղուց արդեն միայն ջազ ակումբ չէ։
Մենք կազմակերպում ենք տարբեր մաշտաբի միջոցառումներ, փառատոներ ու ֆորումներ, աջակցում ջազի և հարակից որճերի նորահայտ ու ճանաչված երաժիշտներին` խթանելով նրանց միջազգային ներկայությունը շրջագայություններով և զարգացնելով երաժշտության որակը վարպետաց դասերի շարքով։ ԷՍՍԵ-ն մի տիրույթ է, որտեղ շունչ է առնում, ապրում ու զարգանում է որակյալ երաժշտությունը։

Եվ հիմա մենք Երևանում ենք՝ նոր, տարբերվող տեսլականով։ Այն ոգեշնչված է որակյալ երաժշտությամբ ու ստեղծարար ձեռքբերումներով։
Սիրելի հանդիսատես, կանխավայելում ենք մեր անմոռանալի հանդիպումները։

Ջազը ոչ միայն այստեղ է։ Ջազն ամենուր է։
«Բացօթյա Ջազային Երեկոներ» մեր առաջին նախագիծն է Երևանում, Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հետ համագործակցությամբ։
Կապնվել մեզ հետ
info@esse.am
+37455050521