ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://jazzesse.am/summer-nights հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «ԷՍՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Քալանթարյան Էլեն Աշոտիի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Օգտագործողի Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին:
1. Տերմիններ և սահմանումներ
1.1. Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը:
Պատվեր՝ Օգտագործողի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված հարցում Կատարողի Միջոցառմանը մասնակցելու համար, որը վկայում է այն մասին, որ Օգտագործողը նպատակ ունի Կատարողի /նաև ծառայություններ մատուցողի/ հետ կնքել գործարք Կայքում Տոմս (Տոմսեր) ձեռք բերելու նպատակով: Տոմսը հավաստում է Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում Կատարողի պարտականությունը անցկացնել Միջոցառում և Օգտագործողի իրավունքը մասնակցել Միջոցառմանը:
Կատարող՝ Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, հիմնադրամ, անհատ ձեռնարկատեր կամ ցանկացած այլ կազմակերպաիրավական տեսակի անձ, ով կազմակերպում է Միջոցառում, այդ թվում Կայքում տեղադրելով /ինքնուրույն, կամ համապատասխան պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցողների կողմից/ Միջոցառման մասին տեղեկատվություն:
Ընկերություն՝ «ԷՍՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` իրավաբանական անձ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 08251092, Իրավ Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Հ. Հակոբյան 3, 2-րդ մ/շ /5-րդ հարկ, Արաբկիր 0033
Միջոցառում՝ Կատարողի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, փառատոն /ֆեստիվալ/, համերգ, ժամանցային ծրագիր, թրեյնինգ, ուսումնական և այլն) Օգտագործողների անորոշ շրջանակի համար:
Օգտագործող՝ Ցանկացած անձ, ով ակցեպտ է արել համացանցի https://jazzesse.am/summer-nights հասցեում տեղադրված օֆերտան:
Կայք՝ տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտո և տեսանյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, ԷՀՄ–ների ծրագրերի, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը համացանցում https://jazzesse.am/summer-nights հասցեում, ամբողջություն: Կայքը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված Կատարողի կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
Բանկային հաշիվ՝ Ընկերության գործող բանկային հաշիվը բանկում, որը նշված է սույն Պայմանագրի 9 կետում:
Տոմս՝ գրառում Կայքի գրանցման համակարգում, որն օգտագործվում է որպես գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Օգտագործողի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը (իրացումը) նշանակում է Գործարքների կնքում: Ընդ որում Օգտագործողը մեկ Գործարքի շրջանակներում կարող է ձեռք բերել մեկից ավել Տոմսեր: Տոմսի իրացման դեպքում այն Օգտագործողին տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է գործարքի էական պայմանները, բացառությամբ գնի, որը կարող է չհամընկնել գործարքի գնի հետ:
1.2. Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
1.3. Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:
2. Պայմանագրի առարկան
2.1. Ընկերությունը սույն Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Օգտագործողին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքը, իսկ Օգտագործողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Կայքը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:
2.2. Պայմանագրի հիման վրա Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը՝ մասնավորապես Կայքում տեղադրված Միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Միջոցառումներում մասնակցելու հնարավորություն ստանալու միջոցով՝ Պատվեր ձևակերպելով, իրականացնելով գործողություններ, Կատարողի կողմից նախատեսված (մասնավորապես գրանցվելով և անհրաժեշտության դեպքում համապատասխան վճարում կատարելով) և Ընկերության կողմից Տոմս ստանալով: Բացի այդ Օգտագործողն իրավասու է Կայքն օգտագործել Ընկերության կողմից սահմանած այլ ձևով: Համապատասխան պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված դեպքերում Ընկերությունը իրականացնում է Տոմսերի վաճառք Օգտագործողներին:
2.3. Ընկերությունը հիմնականում չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ կամ ծառայությունների մատուցող, սակայն, ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում, կարող է ստանձնել Միջոցառման կազմակերպման որևէ մասի իրականացումը: Բոլոր պարտավորությունները կապված Միջոցառումների անցկացման և ծառայությունների մատուցման հետ ծագում են Օգտագործողի և Կատարողի և/կամ երրորդ անձանց միջև: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում նշված պարտավորությունների իրական լինելու և իրականացման հետ, բացառությամբ՝ համապատասխան պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունների պատշաճ կատարման համար՝ միմիայն Կատարողի /համապատասխան պայմանագրերով՝ Պատվիրատուի/ առջև:
2.4. Օգտագործողը սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Օգտագործողը սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, պարտականությունները, պարտքը կամ դրանց մի մասը կարող է փոխանցել այլ անձանց բացառապես Ընկերության գրավոր համաձայնության դեպքում:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Օգտագործողը պարտավոր է:
3.1.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
3.1.2. Ծանոթանալ սույն Պայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Կայքից օգտվելու պահը:
3.1.3. Խստիվ կատարել և պահպանել Կայքի օգտագործման կանոնները:
3.1.4. Կայքում նշել միայն բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Օգտագործողն իրավունք չունի Կայքում գրանցվել այլ անձի անունով կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:
3.1.5. Ինքնուրույն ստուգել Պատվերի տվյալները մինչև դրա ձևակերպումը: Օգտագործողը պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման համար տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:
3.1.6. Ծանոթանալ Միջոցառման մասին տեղեկատվությանը (բովանդակություն, անցկացման կարգ, վայր, ժամ, պայմաններ և այլն) մինչև Պատվերի ձևակերպումը: Եթե Օգտագործողի համար մինչև վերջ հասկանալի չեն Միջոցառման անցկացման պայմանները, այդ թվում վճարման մասին պայմանները, Օգտագործողը պարտավորվում է ճշտել դրանք: Եթե անհնար է ճշտել պայմանները, ապա Օգտագործողը պարտավորվում է հրաժարվել Պատվերի ձևակերպումից և Միջոցառմանը մասնակցելուց:
3.1.7. Ինքնուրույն ծանոթանալ վճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:
3.1.8. Հրաժարվել Միջոցառմանը մասնակցելուց Պատվերի ձևակերպումից և դրա դիմաց վճարելուց հետո՝ միայն Կայքում տեղադրված պայմաններով: Տոմսերի, դրանց դիմաց վճարված գումարների հետ վերադարձնելու կանոնները տեղադրված են Կայքում:
3.1.9. Ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Տոմսի (Պատվերի) արժեքը:
3.2. Ընկերությունն իրավունք ունի:
3.2.1. Դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտագործողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:
3.2.2. Առանց պատճառների մասին բացատրություն տալու մերժել Օգտագործողի Պատվերը ձևակերպել:
3.2.3. Միակողմանի կերպով փոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:
3.2.4. Սեփական հայեցողությամբ և առանց Օգտագործողի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Կայքում Օգտագործողի կողմից:
3.2.5. Դադարեցնել Կայքի աշխատանքը, իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:
3.2.6. Մարքեթինգային նպատակներով օգտագործել Օգտագործողի կամ այլ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Օգտագործողը մուտքագրել է Կայք: Օգտագործողը հավաստում և երաշխավորում է, որ այն տվյալները, որոնք նա մուտքագրել է Կայք իր և երրորդ անձանց կողմից տրամադրվել են իրենց կամքով և երրորդ անձինք ծանոթացել են Պայմանագրի պայմաններին:
3.2.7. Օգտագործողին և այլ անձանց, որոնց մասին տեղեկատվությունը Օգտագործողի կողմից մուտք է արված Կայք, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նաև երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատությունը մուտքագրել է Կայք, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու հաղորդագրությունները:
3.2.8. Իրականացնել Օգտագործողի, ինչպես նաև Օգտագործողի կողմից նշված այլ անձանց տվյալների ստուգում՝ Ընկերության և/կամ Կատարողի չափանիշներով: Բացի այդ Ընկերությունն իրավունք ունի Օգտագործողից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Օգտագործողին իդենտիֆիկացնող այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ: Պահանջված փաստաթղթերը և/կամ տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունն իրավասու է դադարեցնել/արգելափակել Օգտագործողի մուտքը Կայք, արգելել Օգտագործողին օգտագործել Կայքը: Իդենտիֆիկացնող փաստաթղթերի և տվյալների տեսակները և ներկայացման ձևերը սահմանվում են Ընկերության կողմից ինքնուրույն:
3.2.9. Կապ հաստատել Օգտագործողի հետ նրա կողմից նշված կապի միջոցներով:
4. Պատվերի ձևակերպման և Տոմսի ստացման կարգը
4.1. Պատվերի ձևակերպման համար Օգտագործողը պարտավոր է կատարել հետևյալ գործողությունները:
  • Կայքում ընտրել Միջոցառումը,
  • Միջոցառման էջում ընտրել Տոմսը
  • Վճարման էջում տրամադրել նախատեսված տվյալները (տվյալները պետք է լինեն հավաստի, ճշմարիտ և պահանջված ծավալով),
  • Հաստատել մուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշգրտությունը և ձևակերպել Պատվերը «Վճարել» կոճակի սեղմումով կամ հեռախոսակապի միջոցով հաստատել Պատվերը (Հեռախոսակապի միջոցով կատարված Պատվերի դեպքում Օգտագործողի նկատմամբ տարածվում են սույն պայմանագրով սահմանված կանոնները):
4.2. Ընկերությունը հաստատում է Պատվերի ընդունումը և ձևակերպումը Օգտագործողի կողմից Պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով համապատասխան հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսակապով հաստատման միջոցով:
4.3. Եթե Միջոցառմանը մասնակցելու համար Օգտագործողը պետք է վճարի Պատվերի համար, ապա հաստատումից հետո Կայքը Օգտագործողին վերահասցեավորում է Պատվերի վճարման էջ: Պատվերի դիմաց վճարելու համար Օգտագործողն ընտրում է Կայքում նշված վճարման համապատասխան միջոցը և կատարում է վճարում՝ վճարումը կատարելու պայմանների համաձայն: Պատվերի դիմաց Վճարումից հետո Ընկերությունը Օգտագործողին ուղարկում է հաղորդագրություն վճարումը ստանալու մասին և ձևավորում է Տոմս, որն ուղարկվում է Օգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեյին:
4.4. Պատվերի համար վճարման պահ է հանդիսանում վճարված միջոցների մուտքը Բանկային հաշվին: Երրորդ անձանց կողմից Օգտագործողի օգտին վճարում կատարելու դեպքում վճարման արդյունքում ծագած իրավունքները և պարտականությունները ծագում են Ընկերության և Օգտագործողի միջև և ոչ մի դեպքում հիմք չեն Ընկերության և այլ անձանց միջև դրանց ծագելու համար:
4.5. Օգտագործողը մասնակցում է Միջոցառում(ներ)ին Կատարող(ներ)ի սահմանած պայմաններով:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը (այդ թվում Միջոցառումների, ծառայությունների մասին) մուտքագրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, Կայքի օգտագործման հետևանքով Օգտագործողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար: Ընկերությունը պարտավոր չէ խմբագրել, ճշտել, հսկել Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվությունը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, ճշմարտացիությունը և Օգտագործողները ինքնուրույն իրենք են կրում տեղեկատվությունից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը: Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ Կայքում կարող է հանդիպել ոչ պատշաճ, վիրավորական, վիճելի տեղեկատվության:
5.2. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքն օգտագործող անձանց կողմից ոչ կոռեկտ պահվածքի համար: Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն նաև՝ Կատարողի կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության արդյունքի չիրականացման, կամ թերի իրականացման համար, ինչպես նաև Միջոցառումների անցկացման ժամանակ Օգտագործողին կամ որևէ այլ անձի պատճառված որևէ վնասի /նյութական, բարոյական, ֆինանսական, ֆիզիկական և այլն/ համար, բացառությամբ՝ համապատասխան պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունների պատշաճ կատարման համար՝ միմիայն Կատարողի /համապատասխան պայմանագրերով՝ Պատվիրատուի/ առջև:
5.3. Ընկերությունը չի երաշխավորում, որ:
5.3.1 Կայքը համապատասխանելու է Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,
5.3.2 Կայքի օգտագործման միջոցով ստացված արդյունքները կլինեն հստակ և հավաստի,
5.3.3 Կայքի միջոցով ստացված որևէ ծառայության, ծրագրի, տեղեկատվության կհամապատասխանի Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,
5.3.4 Կայքն աշխատելու է անընդմեջ, առանց ընդհ

Կատարողի հասցեն և այլ վավերապայմաններ
Անվանումը՝ «ԷՍՍԷ » ՍՊԸ
Իրավ Հասցեն՝ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ 3, 2-ՐԴ Մ/Շ /5-ՐԴ ՀԱՐԿ ԱՐԱԲԿԻՐ 0033 ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՎՀՀ՝ 08251092
Բանկը՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ
Հ/Հ՝ 2050022703741001
Տնօրեն՝ Քալանթարյան Էլեն Աշոտի
contact us at
info@esse.am
+37455050521