«ԿԱՏՈՒՆԵՐ» ԲԵՆԴ

Մուտք՝
20:00
Սկիզբ՝
20:30
2004 թվականին հանրահայտ դաշնակահար Վահագն Հայրապետյանը հիմնեց «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը, որի գործունեությամբ նշանավորվեց հայկական ջազային երաժշտության զարգացման նոր փուլը։ «ԿԱՏՈՒՆԵՐ»-ի` վառ ազգային դիմագիծ ունեցող երաժշտական կոմպոզիցիաները նոր և թարմ շունչ հաղորդեցին հայկական ջազին: Դրա հետ մեկտեղ՝ ավանդական ջազ երաժշտությունը նրանց կատարմամբ ձեռք բերեց ֆոլկլորին բնորոշ գծեր: Խմբի ստեղծած էթնո-ջազային ուրույն ոճն ուղեցույց դարձավ արդեն կայացած և նորաստեղծ խմբերի համար, որոնք փորձում էին իրենց կոմպոզիցիաներում օգտագործել ազգային մշակույթի տարրեր։ Այսօր հայկական ֆոլկլորային մշակումները մեծ տարածում ունեն երաժշտական բոլոր ոճերում և հատկապես ջազում։ Սա արդյունք է այն էական վերափոխումների, որ «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդն իրականացրել է հայկական էթնո-ֆոլկ ջազում նոր հնչողություն ստեղծելու համար։

Տարբեր տարիներին բենդի կազմում հանդես են եկել բազմաթիվ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ուրույն երաժշտական ոճի ձևավորման և զարգացման գործում։ Խումբը համերգային մեծ գործունեություն է ծավալել՝ ելույթ ունենալով աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում և միջազգային երաժշտական փառատոներում։
Երկար դադարից հետո «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը վերադառնում է բեմ՝ շարունակելու իր գործունեությունը նոր, երիտասարդ և խոստումնալից երաժիշտների մասնակցությամբ։
օգոստոս 14
Տոմսը ներառում է
Գինը՝ 9800 ֏ / 23 € / 2300 ₽
  • գինու գավաթ
    Welcome drink from the bar
  • հյուրասիրություն
    Light food for each guest
Ամրագրիր տեղդ հիմա
վճարիր տոմսի համար հետո