YEREVAN CALLING քառյակը եզակի երաժշտական կազմ է Հայաստանում, որը կատարում է միայն հեղինակային ավանգարդ-ֆյուժն և ֆանկ ստեղծագործություններ։ Քառյակը, որի հիմնադիրը աշխարհահռչակ թավջութակահար Արտյոմ Մանուկյանն է, ոչ միայն համախմբում է լավագույն երաժիշտներին, այլև առանձնանում իր բացառիկ կազմով՝ երկու ստեղնաշար, թավջութակ և հարվածային գործիքներ։
Քառյակի ղեկավար Արտյոմ Մանուկյանի մասնագիտական ուղղին զարմացնում է իր հագեցվածությամբ։ Նա սովորել է Երևանի Պետական Կոնսերվատորիայում, հանդես է եկել տարբեր ջազ խմբերի կազմում՝ ներառյալ հանրահայտ «Armenian Navy Band»-ը, հեղինակել է բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստասերիալների սաունդտրեքեր՝ ներառյալ օսկարակիր «Green Book» ֆիլմի երաժշտությունը, և, ԱՄՆ-ում բնակվելու տարիներին, շարունակ համագործակցել է հայտնի երաժիշտների հետ։ Նրա ձայնագրությունների թվում են Citizen (2015), Alone (2019) և Rap-ertoire (2021) ալբոմները, ինչպես նաև HILA (2020) համագործակցությունը ֆրանսիացի էլեկտրոնային ջազ պրոդյուսեր Դաուաթիլե Քիլեջյանի հետ։
2022 թվականին Արտյոմ Մանուկյանը վերադարձավ Հայաստան և որոշեց ստեղծել քառյակ՝ նորովի ներկայացնելու իր երաժշտությունը։ Արամ Պեշտմալջյանի (ստեղնաշար), Արամ Մնացականյանի (հարվածային) և Կարեն Մամիկոնյանի (ստեղնաշար) հետ միասին նա բեմ է բերում յուրահատուկ հնչողություն ու հետաքրքիր ռիթմեր։ YEREVAN CALLING-ը այս ընթացքում ելույթ է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի բեմերում, թողարկել Yerevan Calling (2024) EP-ն և ձայնագրում է նոր ալբոմ։